News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մոսկվայում սպանված հայագի դպրոցական էդիկ Մարգարյանի մոր` Ալլա Մարգարյանի հայցով կայացված քաղաքացիական դատարանի որոշումն ուժի մեջ է մտել: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հաղորդել է Ալլա Մարգարյանը, նրան արդեն փոխհատուցման վճարման մասին կատարողական թերթիկ է տրվել:

Մոսկվայի թիվ 501 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Մարկարյանը ծեծկռտուքի արդյունքում զոհվել էր 2010 թ. սեպտեմբերին:

Կռվի նախաձեռնողը 9-րդ դասարանցի, ծագումով ադրբեջանցի Մամեդ Մամեդովն էր, ով, ինչպես եւ Էդուարդը, Ռուսաստանի քաղաքացի է: Ըստ իրավապահների` ծեծկռտուքը տեղի է ունեցել դպրոցից ոչ հեռու: Որոշ տվյալներով` Մամեդովը տիրապետում է մարտարվեստի որոշ հնարքների եւ դրանք կիրառել է Մարկարյանի հետ կռվի ժամանակ: Միաժամանկ, Մամեդովի դեմ հարուցված քրեական գործը փակվել է: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Էդիկը տառապել է քրոնիկ հիվանդությամբ, ինչն էլ ճակատագրական է եղել նրա համար:

Այս տարվա մարտին դատարանը Ալլա Մարկարյանի քաղաքացիական հայցով որոշել էր, որ Մամեդովի կողմից հրահրած կոնֆլիկտի սթրեսային իրավիճակի եւ  սրտանոթային անբավարարությունից Էդիկի մահվան միջեւ պատճառահետեւանքային կապ կա:

Դատարանը Մեմեդովի ծնողներին պարտավորեցրել էր 500 հազար ռուբլի վճարել: Միժամանակ դատարանը մեղավոր չէր համարել Առողջապահական դեպարտամենտի մանկական պոլիկլինիկային:

Ալլա Մարգարյանի խոսքով սակայն, դատական կատարածուները հրաժարվում են կատարել դատարանի վճիռը: «Այս շաբաթ մենք մտադիր ենք բողոք ներկայացնել կատարածուների նկատմամբ»,-հաղորդել է Մարգարյանը: Նա նաեւ դիմել է  ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային` Մամեդ Մամեդովի նկատմամբ կրկին քրեական գործ հարուցելու պահանջով` հաշվի առնելով դատարանի որոշումը, ըստ որի ընդունվում է Էդիկի մահվան եւ Մամեդովի գործողությունների միջեւ կապը: «Ի դեպ, Մամեդովը Մոսկվայից ոչ մի տեղ էլ չի գնացել: Ըստ ամենայնի, նրա հայրն է նման լուրեր տարածքում` անվտանգության նկատառումներից ելնելով»,-նկատեց Ալլա Մարգարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ