News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար  Արմեն Գեւորգյանն այսօր` հունիսի 12-ին, ընդունել է Ֆրանսիայի ներգաղթի եւ ինտեգրման գործակալության պատվիրակությանը` գլխավոր տնօրեն Ժան Գոդֆրուայի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՏԿՆ Միգրացիոն պետական  ծառայության պետ Գագիկ Եգանյանը եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:

Քննարկվել են Հայաստանի եւ Եվրամիության միջեւ 2011թ. հոկտեմբերին  ստորագրված  «Շարժունակության շուրջ գործընկերության» վերաբերյալ համատեղ հռչակագրից բխող ծրագրերի իրականացման հարցեր: Եվրահանձնաժողովի կողմից  Ֆրանսիայի ներգաղթի եւ ինտեգրման գործակալությանն է վերապահված «Շարժունակության շուրջ գործընկերության» շրջանակում «Միգրացիայի կառավարման  ոլորտում Հայաստանի կարողությունների հզորացում, վերաինտեգրմանն ուղղված միջոցառումներ» ծրագրի իրականացումը:

Ա. Գեւորգյանը նշել է,  որ ՀՀ կառավարությունը վերջին տարիներին հետեւողական ուշադրություն է դարձնում միգրացիայի ոլորտի բարեփոխումներին եւ շնորհակալություն հայտնեց եվրոպացի գործընկերներին` այդ գործընթացում աջակցության համար:

Անդրադառնալով ԵՄ հետ ստորագրված համատեղ հռչակագրին` Ա. Գեւորգյանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում միգրացիոն ոլորտում Եվրամիության հետ համապարփակ համագործակցությունը` դա համարելով ԵՄ հետ գործակցության կարեւոր ուղղություններից:

Ժան Գոդֆրուան  ներկայացրել է «Միգրացիայի կառավարման ոլորտում Հայաստանի կարողությունների հզորացում, վերաինտեգրմանն ուղղված միջոցառումներ» ծրագրի մեկնարկին, ուղղություններին վերաբերող հարցեր: Նշվեց, որ մեկնարկը նախատեսվում է հոկտեմբերին: Եռամյա ծրագրի իրականացման նպատակով հոկտեմբերի 1-ից արդեն ԵՄ հովանու ներքո Երեւանում կբացվի  Ֆրանսիայի ներգաղթի եւ ինտեգրման գործակալության գրասենյակը: Ծրագրի  հիմնական ուղղությունները մասնավորապես վերաբերելու են միգրացիոն հոսքերի կանոնակարգմանը, վերաինտեգրման խնդիրներին: Գործակալության ղեկավարը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով այն հաջողությամբ կիրագործվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ