News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հինգ եղբայրները Հայաստանից Յակուտսկում կռվել են տեղացիների հետ: Տղաների հայրը, պաշտպանելով նրանց, գործի է դրել գազային ատրճանակը:

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 11-ի երեկոյան, «Եվրոպա» զվարճանքի կենտրոնում: Երկու խմբերի միջեւ վիճաբանություն է սկսել, որը վերաճել է ծեծի: Մի կողմում եղել են Հայաստանի հինգ քաղաքացիներ (բոլորն էլ եղբայրներ), մյուս կողմում 10-15 տեղացիներ:

Ինչպես հաղորդում է SakhaNews-ը, ծեծկռտուքը սկսվել է առեւտրի կենտրոնի ներսում եւ շարունակվել դրսում, որտեղ մեքենայում որդիներին սպասում էր հայրը:

Տեսնելով, որ որդիներին ծեծում են, նա օդ է կրակել, իսկ երբ դա չի կանգնեցրել հարձակվողներին, սկսել է կրակել տեղացիների ուղղությամբ: Արդյունքում հինգ տեղացի հայտնվել է հիվանդանոցում` թեթեւ վնասվածքներով:

Ներկայումս փաստի առթիվ ստուգում է իրականացվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ