News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Միսս Հայաստան-2012» մրցույթի հաղթող ճանաչված 20-ամյա Աննա Առաքելյանը հավանաբար  կմասնակցի «Միսս աշխարհ-2012»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «Միսս Հայաստան» ագգային գործակալության տնօրեն Կարեն Արիստակեսյանը:

Նա նշեց, որ այժմ նախապատրաստական պրոցեսները ընթանում են, փաստաթղթեր են դասավորում, Աննա Առաքելյանը նկարահանումների մեջ է, այդ ամենը պետք է ուղարկեն, որպեսզի նայեն:

«Բանակցությունների խնդիր չկա, քանի որ առաջին տարին պետք է մասնակցենք, պարզապես փաստաթղթեր պետք է ներկայացնել, որ իրենք նայեն, տեսնեն, ծանոթանան, եթե որեւէ բան չխանգարի, կմասնակցենք: Նախապես պայմանավորվածություն կա մասնակցելու»,- ասաց Կարեն Արիստակեսյանը:

Նշենք, որ «Միսս Աշխարհ 2012» մրցույթը կկայանա օգոստոսի 18-ին, Մոնղոլիայի Օրդոս քաղաքում: «Միսս աշխարհ 2012»-ի պաշտոնական կայքում մասնակից երկրների շարքում Հայաստանը դեռ նշված չէ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 5-ամյա ընդմիջումից հետո: առաջին անգամ անցկացվող  «Միսս Հայաստան» մրցույթին մասնակցել են 18-ից 24 տարեկան մոտ երկու տասնյակ գեղեցկուհիներ: Մասնակիցները պետք է ունենային 170 սանտիմետրից ոչ պակաս հասակ եւ մոդելային արտաքին: Նախապես հայտարարվել էր, որ «Միսս Հայաստան-2012»-ում  հաղթող ճանաչված անձը ձեռք կբերի իրավունք մասնակցելու «Միսս աշխարհ-2012» մրցույթին: NEWS.am-ը ներկայացրել էր իր հարցազրույցը «Միսս Հայաստան» ճանաչված Աննա Առաքելյանի հետ:

Ի դեպ, մինչ այժմ Հայաստանը երբեւէ «Միսս աշխարհ» մրցույթին մասնակից չի ուղարկել:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ