News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է «EurasiaNet.org»-ում հրապարակված Գեորգի Լոմսաձեի հոդվածը.

Եթե դուք անհանգստացել էիք, ապա հանգիստ եղեք. կովկասյան հայտնի դեմք Մեթյու Բրայզան, Ադրբեջանում ԱՄՆ-ի այդպես էլ չհաստատված նախկին դեսպանը, ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններով «նոր աշխատանք է գտել»: Կամ ինչպես գրել էր հայաստանյան մի լրատվամիջոց, «ադրբեջանցիները Բրայզայի համար աշխատանք են գտել»:

Բրայզան Բաքուն լքեց 2011 թ-ին, այն բանից հետո, երբ Սենատը հայկական լոբբիի ազդեցության ներքո չհաստատեց նրան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:

Սակայն Կովկասում Վաշինգտոնի նախկին առաջավորը շատ հեռու չգնաց: Նա լինելու է շատ մոտ` ծառայելով թուրքկան «Turcas Petrol» նավթային ընկերության տնօրենների խորհրդում, որը կապված է ադբեջանական նավթագազային հսկայի` SOCAR-ի հետ:

Հանդես գալով Բաքվում Բրայզայի նշանակման դեմ, սփյուռքի լոբբիստները նրան մեղադրում էին հօգուտ Ադրբեջանի կանխակալության մեջ, ինչը նա ժխտում էր: Շատերի համար, ովքեր դեմ էին Բրայզային , «Turcas Petrol»-ի խորհրդում նրա նշանակումը միայն կհաստատի այն, որ կադրային դիվանագետը իրականում իսկապես Բաքվի լավագույն բարեկամներից էր:

Սակայն Ադրբեջանի կառավարության որոշ ընդդիմախոսներ դժգոհում են այլ բանից: Նրանք դժգոհ են, որ 48-ամյա Բրայզայի`  «Turcas Petrol»-ի խորհրդում նշանակումը լրացուցիչ ապացույց է այն բանի, որ Վաշինգտոնն առաջին հերթին հետաքրքրված է Ադրբեջանի ածխաջրածնային հարստությամբ եւ «թքած ունի» երկրում մարդու իրավունքների զանգվածային խախտումների վրա:

Մեծ Բրիտանիայում բնակվող ակտիվ ընդդիմադիրներից մեկը «The Huffington Post»-ին պատմել է, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը, ով Եվրասիայում էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցիչ է եղել, միայն ընդգծում է, թե իրականում երկու երկրների հարաբերությունները որքան շատ են «ներծծված նավթով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ