News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր` հունիսի 12-ին, ընդունել է Էկվադորի նորանշանակ դեսպան Պատրիսիո Ալբերտո Չավես Սավալային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով հյուրին Հայաստանում Էկվադորի առաջին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ մեծ ներդրում կունենա երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման գործում:

Դեսպան Սավալայը նշել է, որ Հայաստանում իր երկրի առաջին դեսպան լինելը պատվաբեր է եւ միաժամանակ պարտավորեցնող: Նա հավաստիացրել է, որ ջանքեր կգործադրի երկկողմ փոխգործակցությունն զարգացնելու ուղղությամբ:   

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորմանը, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանը, առեւտրատնտեսական, մշակութային հարաբերությունների խթանմանն առնչվող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ