News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իտալիայի հյուսիսում գտնվող Էմիլիա-Ռոմանիա մարզում մայիսի 20-ն եւ 29-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 27-ի: Մահացել է 38-ամյա Մարտինա Ալդին, ով առաջին երկրաշարժից հետո շոկ է ապրել, իսկ երկրորդից հետո ընկել կոմայի մեջ: Կինը հիվանդանոց է տեղափոխվել մայիսի 29-ին:

Ալդին հղի էր եւ, ականատեսների վկայությամբ, առաջին երկրաշարժից հետո (մայիսի 20-ին) մեծ սարսափի մեջ էր ընկել: Մայիսի 29-ի երկրաշարժից հետո նա կորցրել է գիտակցությունը եւ մինչեւ մահ այդպես էլ ուշքի չի եկել:

Թեեւ բժիշկների ջանքերին, Ալդին կորցրել է երեխային եւ ընկել կոմայի մեջ: Հունիսի 12-ին բժիշկներն արձանագրել են կնոջ մահը, հաղորդում է «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, որ 6,0 եւ 5,8 մագնիտուդով երկու երկրաշարժերը տեղի են ունեցել Իտալիայի Էմիլիա-Ռոմանիա մարզում` մայիսի 20-ին եւ 29-ին, որի հետեւանքով ավերվել են հարյուրավոր տներ, շինություններ ու հուշարձաններ, նաեւ եկեղեցիներ: Շուրջ 400 մարդ վիրավորվել է, ավելի քան 16 հազար իտալացիներ մնացել են անտուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ