News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր` հունիսի 12-ին, ժամը 14.19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Նորքի 9-րդ զանգվածի 25-րդ շենքի 8-րդ հարկում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել 2 մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք եւ հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Դեպքի մասին տեղյակ է պահվել «1-02» ծառայությունը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.59-ին, մարվել` 15.03-ին: Ա. Հակոբյանին պատկանող բնակարանի պատշգամբում մասամբ այրվել է բազմոց` անկողնային պարագաներով:

 

Տպել
Ամենաշատ