News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Երկիր»-ի տեղեկություններով` որոշ մարզպետների պաշտոնանկ անելու մասին մտադրությունը «վերեւներում» փոխվել է:

«Մեր աղբյուրները պնդում են, որ ՀՀԿ-ական բոլոր մարզպետները շարունակելու են պաշտոնավարել. հանրապետության նախագահը երկար մտածելուց, ծանրութեթեւ անելուց եւ որոշ խորհուրդներ լսելուց հետո որոշել է նախագահական ընտրություններին գնալ մարզպետների նույն կազմով: Ինչպես ասում են` փորձած թանն անփորձ մածնից լավ է:

Հիմա արդեն ՀՀԿ-ական մարզպետները կարող են հանգիստ շունչ քաշել, բայց նրանք միաժամանակ հասկանում են, որ նախագահական ընտրությունները ճակատագրական են լինելու շատերի համար: Խորհրդարանական ընտրությունները ձախողած հանրապետական մարզպետներին տրվել է երկրորդ հնարավորությունը, որը կորցնելու իրավունք, սակայն, նրանք այլեւս չունեն:

Հստակեցվել են նաեւ ԲՀԿ-ական երկու մարզպետներին փոխարինողների անունները: Ըստ մեր աղբյուրների` Գեղարքունիքի մարզպետ է նշանակվելու ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Գրիգորյանը, իսկ Վայոց ձորի մարզպետ` Վայքի ՀՀԿ-ական քաղաքապետ Հարություն Սարգսյանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ