News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ԱԺ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Հովիկ Աբրահամյանի համար եկել է հաշիվներ պարզելու ժամանակը:

«Մեր տեղեկություններով, ՀՀԿ նախկին շտաբի պետը  հերթով իր մոտ է կանչում ՀՀԿ մարզային շտաբների պետերին եւ հաշվետվություն պահանջում իրենց ստացած ձայների, կատարած ծախսերի վերաբերյալ:

Ոմանց դեպքում «ռազբիրատը» թեժ է ստացվում, քանի որ ծախսած գումարն ու բերած ձայներն իրար չեն համընկնում: Նրանց պարտադրում են ոչ միայն գումարը վերադարձնել, այլեւ վտանգված է նրանց քաղաքական ապագան:

Հիշեցնենք՝ ՀՀԿ-ի արդյունքները ամենացածրը Կոտայքի մարզում են՝ 34.84%,  Շիրակում՝ 36.51%, Արագածոտնում՝ 46.15%, Գեղարքունիքում՝ 46.74%, եւ Երեւանում՝ 37.53%: Կոտայքի պատասխանատուն Կովալենկո Շահգալդյանն էր, Շիրակում՝ Վարդան Ղուկասյանը, Արագածոտնում՝ Սարգիս Սահակյանը, Գեղարքունիքում՝  Ռաֆիկ Գրիգորյանը»,- գրում է «Հրապարակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ