News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ նրա սանիկ Արթուր Հարությունյանի՝ Պալաչի միջեւ ընթացող պայքարը հասել է իր գագաթնակետին: Բանն այն է, որ Հարությունյանին Հանրապետական կուսակցությունը խոստացել էր Ծառուկյանի դեմ դուրս գալուց հետո մեծ հնարավորություններ տալ, սակայն մինչ այժմ Հարությունյանը շարունակում է տուժել: Ծառուկյանի սանիկին պատկանող 259 համարի երթուղուց այսօր շատ քչերն են օգտվում, քանի որ Ծառուկյանը դեռեւս շարունակում է անվճար բարեգործական երթուղի աշխատեցնել Աբովյան-Երեւան ուղղությամբ:

Հարությունյանը հույս ուներ, որ ԱԺ ընտրություններից հետո ամեն ինչ իր տեղն է ընկնելու, եւ ինքը հնարավորություն կունենա կուտակված պարտքերը մարել: Ըստ մեր տեղեկությունների՝ Ծառուկյանի սանիկը վերջերս բողոքել է ոչ շարքային ՀՀԿ-ականների մոտ` ասելով, որ եթե առաջիկա 2 օրերի ընթացքում իր խնդիրները չկարգավորվեն, ինքը քայլեր կձեռնարկի:

Թե ինչ քայլերի մասին է խոսքը, մեր աղբյուրները չմանրամասնեցին: Իսկ Հարությունյանից առայժմ մանրամասներ ստանալ չհաջողվեց:

Տպել
Ամենաշատ