News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները երեկ խորհրդակցության էին հրավիրվել Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ` որոշելու, թե ինչպես պետք է ձեւավորվեն Աժ միջազգային պատվիրակությունները: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Մոտ երկու ժամ տեւած քննարկումից հետո, սակայն, կողմերը այդպես էլ ոչ մի որոշում չէին կարողացել կայացնել: Մեզ հայտնի դարձավ, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պահանջել են, որ բոլոր պատվիրակություններում իրենք ներկայացված լինեն իրենց 5-ական պատգամավորներով: Իսկ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասել է, որ հարցը պետք է քննարկվի իրենց խմբակցությունում, եւ հետո ներկայացվի Կոնգրեսի տեսակետը: Թե սույն հարցով հաջորդ հանդիպումը երբ տեղի կունենա, դեռ հայտնի չէ: Փոխարենը, արդեն ամբողջությամբ ձեւավորվել են Աժ մշտական հանձնաժողովները: Մնում է, որ նրանք նիստ գումարեն եւ փոխնախագահներ ընտրեն: Չի բացառվում, որ դա տեղի ունենա հենց այս շաբաթ: Իսկ մինչ այդ` անորոշ է մնում նաեւ Աժ աշխատակազմի ղեկավարի հարցը: Աշխատակազմում լարված սպասում են, թե երբ է Հովիկ Աբրահամյանն աշխատանքից ազատելու Աժ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանին եւ ում է նշանակելու նրա փոխարեն: Ակնկալվում էր, որ այդ փոփոխությունը պետք է տեղի ունենար դեռ անցյալ շաբաթ: Աբրահամյանը, սակայն, անհասկանալի պատճառներով հապաղում է: ՀՀԿ շրջանակներում չեն բացառում, որ այդ հարցում կարող է որոշակի հստակեցում լինել վաղը կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստում, որտեղ որոշվելու է ապագա կառավարության կազմը: Ամեն դեպքում, Վրեժ Գասպարյանի հետագա պաշտոնավարումը, մեղմ ասած, այնքան էլ ձեռնտու չէ իշխանությանը, նա խիստ խոցելի ֆիգուր է: Այս ընթացքում կայքերից մեկում խայտառակ մանրամասներ են հրապարակվելԳասպարյանի կենսագրությունից, որտեղ խոսվում է խոշոր գումարների շորթման եւ այլ մախինացիաների մասին, որոնց, ըստ հրապարակման, արդեն ծանոթ են նաեւ Սերժ Սարգսյանի աշխատակազմում»,- գրում է «Հայկական ժամանակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ