News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


 Համացանցում հայտնվել է «Ալ Կաիդայի» երկրորդ մարդու` Աբու Յախյա ալ Լիբիի տեսագրություն-դիմումը, որի ոչնչացման մասին անցյալ շաբաթ հայտնել էր ԱՄՆ-ն: 

 «Ալ Կաիդայի» ղեկավարի տեղակալը ծայրահեղական իսլամիստներին կոչ է արել Սիրիայի կառավարության դեմ պայքարում աջակցել սիրիական զինված ընդդիմությանը:  «Մենք Իրաքի, Հորդանանի եւ Թուրքիայի մեր եղբայրներին կոչ ենք անում օգնության հասնել իրենց եղբայրներին», - ասում է ալ Լիբին տեսագրության մեջ: Ըստ նրա` Սիրիայում «խաղաղ հեղափոխության» հույսեր արդեն չեն մնացել: 

Այդպիսով, հնարավոր է` ԱՄՆ-ի իշխանությունները շտապել են հայտարարել «թիվ 2 ահաբեկչի» ոչնչացման մասին: Չի բացառվում, որ ալ Լիբիի տեսագրությունն արվել է ենթադրյալ ոչնչացումից հետո, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունիսի սկզբին ՆԱՏՕ-ի անօդաչու թռչող սարքերը մի շարք  հարվածներ էին իրականացրել Պաիստանի Հյուսիսային Վազիրիստանի տարածքում: Ըստ տեղական իշխանությունների` հարձակումների  հետեւանքով սպանվել էին 24 մարդ: Հունիսի 5-ին Սպիտակ տան աղբյուրները հայտնել էին, որ թիրախ է եղել Աբու Յախյա ալ Լիբին: Հունիսի 6-ին ԱՄՆ-ն հաստատել էր նրա զոհվելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ