News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քաղաքացի Էրգրյուլ Օնդերը տեղափոխվել է Ուգանդայի անվտանգության ծառայության բանտ: Նա այնտեղ կմնա նվազագույնը մինչեւ հունիսի 25-ը, երբ ուգանդացի դատավորը կվերանայի գործը:

Օնդերը մեղադրվում է նրանում, որ ապրիլի 29-ին ամերիկացի դիվանագետի է բռնաբարել: Օնդերն ընկերների հետ խմելիս է եղել Կամպալայի արվարձաններից մեկի բարում, որտեղ էլ ծանոթացել է ապագա զոհի հետ: Այն բանից հետո, երբ բոլորը հարբած էին, Օնդերը կնոջը տարել է իր բնակարան եւ ոտնձգություններ կատարել:

Դրանից հետո նրանք վերադարձել են բար: Կինը, սթափվելով, հասկացել է` ինչ է կատարվել իր հետ քիչ առաջ, եւ այդ ժամանակ Օնդերը գերադասել է փախչել բարից: Դիվանագետն իսկույն դիմել է Ուգանդայի ոստիկանություն: Օնդերին երկու օր անց ձերբակալել են Կամպալայի իր սեփական խանութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ