News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միջազգային դիտորդները չեն կարողացել սիրիական Հաֆա քաղաք գնալ, որտեղից տեղեկություն է ստացվում հրաձգության մասին: Նրանց ճանապարհը փակել է մարտական տրամադրված սիրիացիների ամբոխը, որոնք քարեր են նետել դիտորդների մեքենաների վրա: Ավելի ուշ ՄԱԿ-ի դիտորդների մեքենաների վրա սկսել էին կրակել:

Խաղաղության պահպանման ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Էրվե Լադսուն հայտարարել է, որ Սիրիայում հակամարտությունը վերաճել է քաղաքացիական պատերազմի, հայտնում է «Իզվեստիան»:

Նախօրեին Հաֆայից տեղեկություններ էին ստացվել հրաձգությունների մասին: Իրավապահները հայտնել էին 106 զոհերի մասին:

Բացի դրանից, ուղղաթիռներից հրաձգության մասին լուրն ստացվել էր ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունից հետո:

Քաղաքական գործիչը մեղադրել էր Ռուսաստանին սիրիական վարչակարգին ուղղաթիռներ մատակարարելու մեջ: Սիրիա ուղարկվող ռազմական ողղաթիռների մասին տեղեկությունն առաջացնում է ԱՄՆ-ի անհանգստությունը, ավելացրել էր նա:  Պետքարտուղարը նշել էր, որ Բաշար Ասադի վարչակարգի ստացած նոր սպառազինությունները կհանգեցնեն լարվածության սրացման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ