News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի ԱԽ-ն պատժամիջոցներով սպառնացել է այն ուժերին, որոնք փորձում են ձախողել քաղաքական գործընթացը Եմենում: ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձեւերն ընդունվել են միաձայն: 

Փաստաթղթում աջակցություն է հայտնվում եմենյան նախագահի ջանքերին` երկրում կառավարման ժողովրդավարական կարգին անցում կատարելու հարցում:

Բանաձեւում նշվում է, որ Խորհուրդը պատրաստ կլինի «վերանայել հետագա միջոցները», այդ թվում ՄԱԿ-ի Կանոնակարգի 41-րդ հոդվածով նախատեսված, եթե շարունակվեն նման հարձակումները, գրում է  «Ռոսիյսկայա գազետան»:

41-րդ հոդվածը ՄԱԿ-ի ԱԽ-ին իրավունք է տալիս միջոցներ կիրառել, որոնք «կապված չեն զինված ուժերի կիրառման հետ», այդ թվում` տնտեսական եւ դիվանագիտական հարաբերությունների, ինչպես նաեւ երկաթուղային, ծովային, օդային, փոստային, հեռագրային եւ այլ հաղորդուղիների ամբողջական կամ մասնակի խզում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ