News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի երկու քաղաքացիներ Մայնի Ֆրանկֆուրտ-Անկարա չվերթն իրականացնող Boeing-737 օդանավում հարձակվել են կարգադրիչի վրա: Թուրքական  SunExpress ավիաընկերությանը պատկոնող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Բուխարեստում:

Ինչպես հայտնում է  torontovka.com-ը, երբ օդաչուներն արտակարգ վայրէջք են խնդրել,  «Հենրի Քոնադա Օտոպեն» օդանավակայան են ժամանել ոչ միայն ոստիկանական ջոկատները, այլեւ շտապօգնության մեքենաները: Սակայն, ով եւ ինչքան է տուժել, չի հաղորդվում: 
Բուխարեստի օդանավակայանի մամլո ծառայությունում հայտնել են, որ պատահարի մեղավորներ են թուրք քաղաքացիները, որոնք հարձակվել էին կարգադրիչի վրա: Օդանավակայանի շենքում նրանց հարցաքննում են ռումինական ոստիկանության ներկայացուցիչները:  Դեպքի դրդապատճառները դեռեւս հայտնի չեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ