News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սիրիական բանակն օգտագործում է երեխաներին որպես  կենդանի վահան, հայտարարել է  երեխաների եւ զինված հակամարտությունների գծով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ռադիկա Կումարասվամին: Ըստ նրա` ինքը եւ իր աշխատակիցները վերադարձել էին Սիրիայից  «սարսափեցնող» զեկույցներով: 

«Մենք նաեւ լսել ենք, որ երեխաներին օգտագործում են, դա մեզ պատմել են անձամբ երեխաները, որպես մարդկային վահան, դնում են  տանկերի վրա, որ դրանք չենթարկվեն հրաձգության», - հայտարարել է Կումարասվամին, հաղորդում է «Իզվեստիան»:

ՄԱԿ-ի ներկայացուցիչը նաեւ քննադատել է նախագահ Բաշար Ասադի հակառակորդներին «Սիրիայի ազատ բանակից», որոնք օգտագործում են երեխաներին վարձու մարտիկների կարգավիճակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ