News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է հունիսի 12-ին կայացած «Միլիոնների երթը»: «Կարելի է ասել, որ միջոցառումն առանց սադրանքների ընթացավ», - ասել է նա  «Անձրեւ» հեռուստաընկերությանը:

Նա նշել է, որ իրավապաշտպանները բարձր գնահատական են տվել ոստիկանության աշխատանքին, «միեւնույն ժամանակ ընդգծել են միջոցառման կազմակերպիչների եւ մասնակիցների պահպանած կարգուկանոնը»:  «քաղաքական մշակույթն աճում է ինչպես, ուզում ենք հուսալ, ցուցարարների, միջոցառման մասնակիցների, այնպես էլ իրավապահների շրջանում: Դա միանգամայն բնական է», -ասել է նախագահի մամլո քարտուղարը:

Պեսկովը, պատասխանելով հեռուստաընկերության հարցին, նաեւ նշել է, որ Պուտինը տեղյակ է խուզարկություններից (մայիսի 6-ին Բոլոտնայա հրապարակի զանգվածային անկարգությունների գործի շրջանակում), որոնք հանրահավաքի նախօրեին անցկացվել էին ընդդիմության առաջնորդների բնակարաններում:

Հունիսի 12-ին Մոսկվայում «Միլիոնների երթի» էին դուրս եկել 120 հազար մարդ: Ոստիկանության տվյալներով` մասնակիցների թիվը 18 հազար է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ