News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկվայում վնասազերծվել է բռնաբարողների դաղստանյան ավազակախումբ, որն իր զոհերին գտնում էր համացանցի միջոցով:

Ձերբակալման ժամանակ դաղստանցիները դիմադրություն են ցույց տվել. վիրավորվել են մեկ ոստիկան եւ պատահական անցորդ:

Մոսկվայի  ՆԳՆ ԳՎ կայքի հաղորդմամբ`դաղստանցի բռնաբարողների մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ ոստիկանություն է դիմել մի կին: Նա պատմել է, որ համացանցի միջոցով ծանոթացել է մի երիտասարդի հետ: Տղամարդը ժամադրության է եկել երեք ընկերների հետ:  Նրանք կնոջը մեքենայով տարել են անտառ եւ ծեծել, նրանցից երկուսն էլ բռնաբարել են զոհին:

Ոստիկանության աշխատակցուհին համացանցի միջոցով ծանոթացել է միեւնույն երիտասարդի հետ: Տղամարդն, ակնհայտորեն, մտադիր էր կրկնել հանցանքը. նա կրկին երեք ընկերների հետ է եկել հանդիպման:

Քրեական հետախուզության աշխատակիցներին հաջողվել է վնասազերծել երեք հանցագործներին, չորրորդը կարողացել է ճողոպրել`ոստիկանին դանակահարելով որովայնի եւ ձեռքի հատվածում: Երբ ոստիկանն ընկել է, ծառայողական ատրճանակը պատահաբար կրակել է, գնդակը դիպել է պատահական անցորդի ոտքին:

Երկու վիրավորներն էլ տեղափոխվել են հիվանդանոց: Փախած հանցագործի ինքնությունը ճշտվել է, նա հետախուզման տակ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ