News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմում ստեղծված ԱՊՀ-ի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ համագործակցության նոր վարչությունը կզբաղվի ԱՊՀ երկրների կենսաթոշակային միացյալ տարածքի ստեղծմամբ: Այդ մասին «Կոմերսանտ» թերթին հայտնել է գերատեսչության ղեկավար Յուրի Վորոնինը:

Նրա խոսքով, կենսաթոշակային միացյալ տարածքը կենթադրի ԱՊՀ ցանկացած երկրում աշխատելու եւ կենսաթոշակային իրավունքների հավասար պայմանների ստեղծում:

Բացի այդ, գերատեսչությունը կզբաղվի ԱՊՀ երկրների, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի աջակցությամբ`քաղաքացիական հասարակության, ֆինանսական ենթակառույցների ինստիտուտների ձեւավորմամբ եւ այժմ «որոշակի մարդասիրական նախագծեր» է իրագործում:

Վորոնինն ընդգծել է, որ նշված երկրների հետ փոխգործակցության քաղաքական ասպեկտն արտգործնախարարության իրավասությունն է:

Բացի ԱՊՀ երկրների հետ աշխատանքից, վարչությունը կզբաղվի ներռուսական  «սոցիալական օրինագծերի» դիտարկմամբ` կազմելով իր փորձագիտական եզրակացությունը դրանց վերաբերյալ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  ԱՊՀ-ի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ սոցիալ-տնտեսական  համագործակցության նոր վարչություն է ստեղծել, որը գլխավորում է Յուրի Վորոնինը:
Վարչությունը նախագահի օգնական Տատյանա Գոլիկովայի ենթակայության ներքո կգործի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ