News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հնագույն մարդկանց եւ մամոնտներին ոչնչացրել է մետեորային փոթորիկը: Գիտնականները համոզիչ ապացույց են գտել, որ փոթորիկը երկրին պատուհասել է շուրջ 12 հազար տարի առաջ: Տվյալ տեսության վկայություններ են գտնվել միանգամից երկու մայրցամքաներում` Հյուսիսային Ամերիկայում եւ Եվրասիայում (ԱՄՆ-ի եւ Սիրիայի տարածքում):

Գտնվել էին ձուլված նյութի հետքեր` ձեւավորված  +1700 С-ից +2200°С ջերմաստիճանի պայմաններում: Այդ հետքերն առաջացել են Երկրի եւ տիեզերական օբյեկտների բախման հետեւանքով, համոզված են գիտնականները: Նրանք պնդում են, որ հենց մետեորիտների հարվածներն են կլիմայական փոփոխություններ առաջացրել երկրի տարածքներում, իսկ հաջորդած սառեցումն իր հերթին է ծավալային ավերածություններ գործել, գրում է utro.ru-ն` հղում անելով Daily Mail-ին:

Սանտա Բարբարայի քալիֆորնիական համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Քենեթի խոսքով` մետեորային փոթորիկը, որը եղել է այսօրվա ԱՄՆ-ի տարածքում, ֆաունայի մի շարք տեսակների ոչնչացման պատճառ է դարձել, մասնավորապես` մամոնտների:

Սիրիայում, որտեղ նման նյութեր հայտնաբերվել են Եփրատ գետի շրջանում, սառեցումը կրկին հանգեցրել է շատ բնակավայրերի ոչնչացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ