News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բողոքարկման գործընթացում իրանցի հայտնի իրավապաշտպան եւ փաստաբան Աբդուլֆաթահ Սոլթանիի ազատազրկման ժամկետը 18-ից կրճատել են 13 տարվա: Այդ մասին  Associated Press-ին հայտնել է իրավապաշտպանի դուստրը:

Սոլթանին մեղադրվում է ազգային անվտանգությանը սպառնալիք ստեղծելու մեջ: Մարտին դատարանը նրան 18 տարվա պատժաչափ էր սահմանել:

«Ազատություն» ռադիոյի հաղորդմամբ,  Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Սոլթանիին խղճի գերի էր անվանել:  Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադիի հետ նա Իրանում իրավապաշտպանական խումբ էր հիմնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ