News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայ  գրատպության 500-ամյակին եւ Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն նվիրված միջոցառումների շրջանակում, հունիսի  14-16-ին Երեւանում կանցկացվի ոչ  լատինական  տառատեսակների խնդիրներին նվիրված «Գրանշան-2012» համաժողովը:

Նույն օրերին `հունիսի 14-16-ին Նկարչի տանը  կգործի «Գրանշան» ցուցահանդեսը, որում   կներկայացվեն տառատեսակների «Գրանշան 2008-2011թթ» միջազգային մրցույթների մրցանակակիր  աշխատանքները: Իսկ Նկարչի տան հարեւանությամբ ` ԱՕԿՍ-ի շենքում հունիսի 14-ին ժամը 16.30-ից սկսած տառատեսակների մրցույթի  ժյուրիի աշխատանքը:

«Գրանշան-2012» համաժողովին զուգընթաց  հունիսի 14-ին, ժամը  17.30-ին Նկարիչների միությունում կբացվի «Սիրե՛ք բրիտանական գրքերը» խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության եւ  բրիտանական Նորթամփթոնի համալսարանի համատեղ ջանքերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ