News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարությունում, հունիսի 12-ին, մեկնարկել է Պաշտպանական ակադեմիաների եւ անվտանգային հետազոտությունների ինստիտուտների «Գործընկերություն հանուն խաղաղության» կոնսորցիումի կրթության ոլորտի մասնագետների 6-րդ ամենամյա համաժողովը:

Կրելով «Նոր ուսանողներ, նոր մեթոդներ եւ նոր գնահատականներ» խորագիրը` այս տարվա համաժողովը միտված է մասնակիցների միջեւ փորձի փոխանակման միջոցով պաշտպանական եւ ռազմական կրթության եւ ուսուցման բնագավառում նոր մոտեցումների եւ մեթոդների շուրջ փոխներգործող քննարկումների անցկացմանը:

Համաժողովին մասնակցում են Հայաստանի, Ալբանիայի, Բելառուսի, Կանադայի, Չեխիայի, Վրաստանի, Գերմանիայի, Ղազախստանի, Լիտվայի, Մակեդոնիայի, Մավրիտանիայի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սերբիայի, Չեռնոգորիայի, Ուկրաինայի եւ Ամերիայի Միացյալ նահանգների ներկայացուցիչները:

Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը, Կանադայի արքայական ռազմական ակադեմիայի նախկին դեկան, դոկտոր Ջիմ Բարեթը, ԱՄՆ «Քրիստոնեական համալսարանի» փոխնախագահ, դոկտոր Կատալին Մարտինեսը, ինչպես նաեւ ԳՀԽ Կոնսորցիումի միջազգային ծագրերի համակարգող Ջոն Քեյնը:

Իր ելույթում կարեւորելով Հայաստանում նմանատիպ միջոցառման անցկացումը` պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը մասնավորապես ասել է. «Մեր առջեւ ծառացած սպառնալիքներն ու մարտահրավերները կասեցնելու համար մենք պետք է լինենք փոխգործունակ, նախ եւ առաջ ինտելեկտուալ տեսանկյունից: Այս փոխգործունակությունը կարող է կենսական գործոն հանդիսանալ այն փխրուն անվտանգային միջավայրին դիմագրավելու համար, որին անմիջականորեն բախվում է Հայաստանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ