News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները, հունիսի 12-ին, ժամը 20.00-ին, շրջագայություն կատարելիս, Բուսաբանական այգուց, ապօրինի թմրամիջոց պահելու  կասկածանքով, բերման են ենթարկել 38-ամյա Վահե Պ.-ին եւ 29-ամյա Հարություն Ն.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վահե Պ.-ն ոստիկանների մոտենալուն պես դեն է նետել իր մոտեղած թղթյա փաթեթը, որի մեջ կար դեղնականաչավուն կանեփանման զանգված, որը ոստիկանների կողմից հայտնաբերվել եւ ներկայացվել է բաժին:

Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ