News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ռուս ռեփեր Տիմատիի եւ փոփ հայտնի կատարող Ֆիլիպ Կիրկորովի միջեւ վեճը նոր թափ է հավաքում: Ռեփերը ռուսական շոուբիզնեսը ծաղրող նոր տեսահոլովակ է նկարահանել:

Հոլովակում Տիմատին եւ ընկերները չեն վախեցել բացահայտ պատմել ռուսական էստրադայի ծախվածության եւ անամոթության մասին: Ֆիլիպ Բեդրոսովիչին էլ է բաժին հասել. նա, մասնավորապես, անվանվել է բուլղարական պղպեղ:

Տիմատիին աջակցել են ռեփերներ Nel0-ը, L’One-ը, Միշա Կրուպինը եւ ST-ն, գրում է Life News-ը:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, ռուս ռեփեր Տիմատին ցանցում բաց նամակ էր տեղադրել, որում իր դժգոհությունն էր հայտնել ՄՈՒԶ TV-ի մրցանակաբաշխությունում մրցանակների հասցեատերերի կապակցությամբ: Մրցանակի արժանացած Ֆիլիպ Կիրիորովի արձագանքը սպասեցնել չէր տվել. նա «քաղաքավարի» հիշեցրել էր Տիմատիին մասնագիտական էթիկայի մասին: Ի պատասխան վերջինս դարձյալ  «քաղաքավարի» Կիրկորովին խրտվիլակ էր անվանել:

Սկանդալը հասցրել էր նրան, որ ՄՈՒԶ TV-ի ղեկավարությունը որոշում էր կայացրել փակել մրցանակաբաշխությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ