News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հաքերային հարձակում է կատարվել «Beeline» ընկերության կայքի վրա, սակայն կայքի տվյալներն անվնաս են մնացել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ընկերության մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանը:

«Ընդամենը deface է եղել, homepage-ը փոխարինել են այլ էջով: Շատ կարճ ժամանակով, ընդամենը 10 րոպե է տեւել, մեր մասնագետները պարզել են խնդիրը եւ վերացրել են հետեւանքները: Հիմա կայքը ժամանակավորապես անհասանելի է, շատ շուտ այն կվերականգնվի: Ընկերության սերվերների մեջ ներխուժում տեղի չի ունեցել, տվյալները պահպանված են եւ պահպանվում են ամենաբարձր մակարդակով»,- նշեց Անուշ Բեղլոյանը:

Հարցին, թե այլ կայքեր ե՞ւս տուժել են հարձակման հետեւանքով, «Բիլայնի» մամուլի պատասխանատուն նշեց. «Քանի որ դա եղել է մոտ կես ժամ ժամ առաջ, մենք դեռ չենք հասցրել ստուգել, թե այլ ընկերությունների կայքեր տուժել են, թե ոչ, բայց մոնիտորինգ կանենք եւ կպարզենք, թե ուրիշ որտեղ է հարձակում եղել»:

Նշենք, որ հաքերային հարձակման հետեւանքով փոխվել էր «Բիլայն» ընկերության պաշտոնական էջի սկզբնական էջը եւ փոխարինվել էր թուրքական դրոշով:

Տպել
Ամենաշատ