News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շարլ Ազնավուրը, հունիսի 12-ին, հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատար Անտոնիո Գուտյերեսի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Բարձրագույն հանձնակատարի գրասենյակի եւ Հայաստանի միջեւ համագործակցության ուղղությունները եւ ծրագրերը: Դեսպան Ազնավուրը կարեւորել է Ադրբեջանից բռնագաղթված փախստականների բնակարանային պայմանների խնդրի լուծման նպատակով 2011թ. Երեւանում կազմակերպված դոնորների համաժողովին հանձնակատարի մասնակցությունը: Դեսպանն ընդգծել է նաեւ այդ նախաձեռնությունը շարունակելուն ուղղված Հայաստանի հետագա ջանքերին աջակցելու անհրաժեշտությունը:       

Գուտյերեսը նշել է իր եւ գրասենյակի մշտական ուշադրությունն ամբողջ աշխարհում եւ, մասնավորապես, Հայաստանում փախստականների ու ներքին տեղահանված անձանց խնդիրների լուծման հարցում եւ հաստատել գրասենյակի պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանին փախստականների հարցը վերջնականապես լուծելուն ուղղված նախաձեռնություններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ