News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վաղը՝ հունիսի 14-ին Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը կվիճարկի ԿԳ նախարարի հրամանը` իր լիազորությունները դադարեցնելու եւ 2008թ.մարտի 17-ի թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սուրեն Զոլյանը:

Իսկ Հայաստանի վարչական դատարանը հրաժարվել էր Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցն ընդունել, որում նա  խնդրում էր չեղյալ համարել 2012թ. ապրիլի 6-ին Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հայտարարած խիստ նկատողությունը:

Նրա կարծիքով՝ այդտեղ մեծ դեր է ունեցել Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կարծիքը, որտեղից երեւում է, որ նախարարի կամքը վեր է օրենքից, եւ դատարանը չի ցանկանում հակադրվել նրա կարծիքին: Նախկին ռեկտորը մտադիր է հետագայում այն վիճարկել Վճռաբեկ դատարանում, այնուհետեւ` Սահմանադրական եւ Եվրոպական դատարաններում:

Ինչ վերաբերում է պատկան մարմիններին ուղղված իր նամակներին, Սուրեն Զոլյանը նշեց, որ դեռեւս ապրիլին վարչապետին հանձնված նամակից որեւէ պատասխան չի ստացել, թեեւ նրա աշխատակազմի պաշտոնյան ասել էր, որ 15 օրից կպատասխանեն:

Իսկ ԿԳ նախարարի ուղարկած պատասխանում Սուրեն Զոլյանը բազմաթիվ շարահյուսական եւ տրամաբանական սխալներ է գտել: «Բնականաբար մեր խնդիրը չէ պարոն Աշոտյանին օրենքներ եւ շարահուսություն սովորեցնելը, բայց ուզում ենք օգտվելով այս առիթից, ավելի լուրջ խնդիրներով զբաղվել, այսօրվանից ստեղծվում է նոր կայք: Մենք պետք է ցույց տանք այն ուղիները, թե ինչպես պետք է կրթությունը զարգանա Հայաստանում»,- ասաց նա:

Սուրեն Զոլյանը նշեց, որ բարձրագույն կրթության առաջացմանը նպաստող www.unifree.am կայքը կարձագանքի բարձրագույն կրթության ոլորտում պետությսն ռւ քաղաքացու իրավունքների ոտնահարման բոլոր դրսեւորումներին:

Սուրեն Զոլյանը նշեց, որ իր նպատակն է վերադառնալով պաշտոնի՝ վերականգնել արդարությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ապրիլի 6-ին ԵՊԼՀ -ի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել էր կարգապահական տույժ՝  խիստ նկատողության տեսքով:Նկատողության պատճառը եղել է այն, որ  Սուրեն Զոլյանը հրաժարվել է կատարել իր վերադասի հանձնարարականը, երկրից բացակայել է առանց հարգելի պատճառի`իր պարտականությունները բավարար չափով չկատարելով: Ի պատասխան Զոլյանը դիմել է դատարան:Առաջին նկատողությանը ապրիլի 17-ին հետեւել է երկրորդը, այնուհետեւ նախարարի հրամանը` Բրյուսովի անվան  ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու եւ 2008թ.մարտի 17-ի թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին:Այդ կապակցությամբ ապրիլի 18-ին ԵՊԼՀ-ի ուսանողները  Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության շենքի  մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել:Նույն օրը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել էր ԵՊԼՀ-ի ուսանողներին եւ կրթության եւ գիտության նախարարի հետ հստակեցումներ կատարել Զոլյանի հեռացման կապակցությամբ:Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարը գործել է օրենքի շրջանակում, եւ որ այդ հարցը կփորձեն վերածել քաղաքական շահարկումների առարկայի:

Այս դեպքերից հետո ԿԳՆ մրցույթ էրր հայտարարել  Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար եւ հունիսի 12-ին կայացած մրցույթում ռեկտոր էր ընտրվել Գայանե Գասպարյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

Տպել
Ամենաշատ