News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իսրայելի շրջակա միջավայրի նախարար Գիլադ Էրդանը հունիսի 12-ին հայտարարել է, թե Իսրայել պետությունը պետք է փոխի իր քաղաքականությունն ու որպես Ցեղասպանություն ճանաչի 1915 թ. Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացրած մասայական սպանությունները:

Ինչպես հաղորդում է Jewish Journal-ը, վկայակոչելով Reuters գործակալությունը, վարչապետ Բենիամին Նեթանյահուի մտերիմ զինակից Գիլադ Էրդանը խորհրդարանում պատասխանել է  ընդդիմադիր պատգամավորների հարցերին: «Կարծում եմ, արժե, որ Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչի հայ ժողովրդի նկատմամբ իրականացված Հոլոքոստը»,-ասել է նախարարը:

Նախարարը հավելել է, թե իսրայելական պետությունը պաշտոնապես չի փոխել իր քաղաքականությունը հայկական ողբերգության հանդեպ` նշելով. «Մենք պարտավոր ենք աջակցել բաց եւ համակողմանի քննարկմանը, որը կվերլուծի տվյալներն ու փաստերը»:

Ըստ աղբյուրի, Իսրայելի ԱԳՆ խոսնակ Յիգալ Փալմորը նշել է, որ հայոց ողբերգական դեպքերի վերաբերյալ Իսրայելի դիրքորոշումը նույնն է` «դրանով պետք է զբաղվեն պատմաբանները, այն չպետք է դառնա քաղաքական շահարկումների առարկա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ