News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունիսի 11-ին, ժամը 18.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Ֆրիկի փողոցի թիվ 33 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 54-ամյա մի կնոջ, որը հաջորդ օրը բուժօգնության է դիմել հիվանդանոց: Վարորդը դիմել է փախուստի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ հունիսի 12-ին, ժամը 13.00-ին, «Սուզուկի»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մովսիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 35-ամյա մի կնոջ եւ 13-ամյա աղջկա որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հունիսի 12-ին, ժամը 18.00-ին, «Դեու»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարգարյան փողոցի թիվ 23 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել Սեյրան Մարգարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունիսի 12-ին, ժամը 18.30-ին, «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարգարյան եւ Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 16-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ