News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայկական պատվիրակությունում հաստատել են ադրբեջանցի գերի զինծառայողին այցելելու տեղեկությունը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ԿԽՄԿ հայկական պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացյանը, նախօրեին պատվիրակության անդամներն այցելել են ռազմագերուն եւ փոխանցել Կարմիր Խաչի ուղերձը: Ռազմագերին ինքն էլ նամակ է ուղարկել հարազատներին:

Ադրբեջանի զինված ուժերի կրտսեր սերժանտ, 22-ամյա Մամեդբաղիր Ախունդզադեն անցել է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գիծը այս տարվա հունվարի 23-ին: Ախունդզադեն սահմանը հատելուց հետո բազմիցս հայտարարել է, թե չի ցանկանում վերադառնալ հայրենիք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ