News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նեպալի վարչապետ Բաբուրամ Բհատարաին նախատեսում է ամսվա մեջ  մեկ օր անցկացնել երկրի գյուղական համայնքներում, որպեսզի հասկանա ժողովրդի խնդիրները եւ դառնա իսկական «ժողովրդական վարչապետ»: Դա թույլ կտա ավելի լավ հասկանալ հասարակ մարդկանց կարիքները, լսել տեղի հասարակության ներկայացուցիչներին, հաղորդում են վարչապետի մամուլի ծառայությունից:

Առաջին «բարձր այցելությունը» գյուղ նախատեսված է այսօր` հունիսի 13-ին: Վարչապետը կայցելի մայրաքաղաք Կատմանդուի մոտ գտնվող գյուղերից մեկը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:

Բաբուրամ Բհատարին վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2011-ի օգոստոսին: Ավելի վաղ նա հայտնի էր որպես մաոիստ գրոհայինների դաշտային հրամանատարներից մեկը, ապա նաեւ Նեպալի կոմկուսի փոխնախագահ: Երբ մաոիստները դադարեցրին զինված պայքարը, նա զբաղեցրեց ֆինանսների նախարարի պաշտոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ