News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի եւ մի շարք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների  միջեւ կնքվել է Համագործակցության համաձայնագիր «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի (աշխատակազմի) եւ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների կողմից համատեղ արագ արձագանքման կազմակերպման եւ իրականացման համար»: Սույն թվականի հունիսի 1-ից ձեւավորվել է նոր արագ արձագանքման խումբ, միաժամանակ լուծարվել է նախկինում գործող խումբը: Ավելացնենք նաեւ, որ երկկողմանի քննարկումների արդյունքում գրեթե ամբողջությամբ փոփոխվել են համագործակցության համաձայնագրի կետերը:

Արագ արձագանքման համար պաշտպանի աշխատակազմում գործում է 116 եռանիշ հեռախոսահամարը: Խմբին կարելի է դիմել հեռախոսազանգով, գրավոր, ինչպես նաեւ բանավոր կերպով: Կարելի է դիմել նաեւ արագ արձագանքման խմբի անդամ հանդիսացող ցանկացած իրավապաշտպան կազմակերպությանը:

Այս կարճ ժամանակամիջոցում արդեն իսկ Արագ արձագանքման խումբն ունեցել է բազում ահազանգեր, որոնք ստացել են համապատասխան օպերատիվ արձագանք:

Արագ արձագանքման խմբի անդամներն են՝

Սուրեն Իսկանդարյան «Մարդու իրավունքների պաշտպանության Երեւանյան կենտրոն» ՀԿ

Արմեն Ֆիդանյան «Մարդու իրավունքների քաղաքականության եւ հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցացիա» ՀԿ

Հասմիկ Սահակյան «Մեր իրավունքների սահմանները» իրավապաշտպան ՀԿ

Արայիկ Հարությունյան «Իրավունքների պաշտպանության միջազգային վարչություն» ՀԿ

Ալինա Դերձյան «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» ՀԿ

Միքայել Բաղդասարյան «Ճապոնական գիտամշակութային կենտրոն» ՀԿ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ