News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 10
USD
493.1
EUR
536.59
RUB
6.66
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

Կնեսետում Հայոց ցեղասպանության  քննարկման ժամանակը  կապված չէ  ընթացիկ իրադարձությունների  կամ  Թուրքիայի հետ Իսրայելի ունեցած հարաբերությունների հետ: Այս մասին  NEWS.am-ի հարցմանն ի պատասխան  հայտարարել է  ՄԵՐԵՑ կուսակցությունից Կնեսետի պատգամավոր  Զախավա Գալյոնը, ում նախաձեռնությամբ  անցկացվել են քննարկումները Կնեսետում:

 «ՄԵՐԵՑ կուսակցությունն այս հարցը  բարձրացնում է յուրաքանչյուր տարի Հայոց ցեղասպանության  հիշատակի  օրվա նախօրեին բարոյական նկատառումներով, այդպես էր նաեւ այս տարի: Դա արժեքների  հարց է, այլ ոչ թե քաղաքականության, եւ այն չպետք է ազդի գործերի այժմյան վիճակի վրա»,- հայտարարաել է պատգամավորը:

Նրա խոսքով, Կնեսետում շարունակվող բանավեճերը  եւ անցած տարվա աննախադեպ որոշումը`  Կնեսետի կրթության հանձնաժողովում  բաց բանավեճ անցկացնելու մասին, մեծապես  նպաստում են  հայ ժողովրդի դեմ  կատարած հանցագործության  ճանաչմանը:

 «Հարցը քննարկելով Կնեսետում եւ  բանավեճեր անցկացնելով` մենք մոտենում ենք  ազնիվ դիսկուրսի անցյալի իրադարձությունների  վերաբերյալ եւ պատմական անարդարության  ուղղմանը»,- ընդգծել է նա:

Հիշեցնենք,  որ հունիսի 12-ին  իսրայելական Կնեսետում  անցկացվել են լսումներ Օսմանյան Թուրքիայում  Հայոց ցեղասպանության  վերաբերյալ: Ելույթ ունենալով բանավեճերի ընթասքում,  խոսնակ  Ռեուվեն Ռիվլինը հայտարարել է, որ Իսրայելը պարտավոր է  հիշել  ավելի քան մեկ միլիոն հայերի սպանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ