News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայում հայտնի RedHack հաքերների խումբը կոտրել է Թուրքիայի զինված ուժերի կայքը եւ վերցրել ցամաքային զորքերի 2-րդ լեռնային բրիգադի անձնակազմի ցուցակները։

RedHack-ը գրություն է թողել զինված ուժերի կայքում. «Եթե մենք կարողացանք վերցնել այս տվյալները, օտար երկրների հատուկ ծառայություններն ինչե՞ր կանեն»։

Հաքերները նշել են, թե իրենք կարող են կայքում ցանկացած տվյալ ջնջել կամ ավելացնել՝ շեշտելով, որ շարունակելու են հրապարակել թուրք զինվորականների ցուցակները։  «Շարունակելու ենք, թող մեզ սպասեն։ Հերթով ենք կոտրում, ոչ թե փողով»,-ասվել է RedHack-ի գրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ