News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում ոչ հաստատում են, ոչ հերքում Գագիկ Ծառուկյանի` Ազգային անվտանգության խորհրդի անդամ մնալ-չմնալու վերաբերյալ տեղեկությունները:

«Հետեւեք իրադարձությունների զարգացմանը, ժամանակը ցույց կտա»,- NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Իվետա Տոնոյանը` խորհուրդ տալով դիմել ԱԱԽ:

Իսկ ԱԱԽ մամուլի խոսնակը նշեց, որ ԱԱԽ-ն երկու կամ երեք ամիսը մեկ նիստեր է հրավիրում, իսկ կազմը հաստատվում է նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով: ԱԱԽ նախորդ նիստը տեղի է ունեցել մարտի 1-ին:

NEWS.am-ի իրազեկ աղբյուրները հայտնեցին, որ առաջիկա օրերի ընթացքում, ամենաուշը` մինչեւ հունիսի վերջ, պարզ կլինի Ազգային անվտանգության խորհրդի կազմը եւ վերջապես կիմանանք` Գագիկ Ծառուկյանը կլինի ԱԱԽ անդամ, թե ոչ:

Նշենք, որ լչատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Գագիկ Ծառուկյանը ոչ միայն ճանապարհել, այլեւ դիմավորել է Վիետնամից վերադարձած Սերժ Սարգսյանին: «ԲՀԿ-ում գտնում են, որ դա պայմանավորված է Ծառուկյանի` Անվտանգության խորհրդի անդամ լինելով Ի դեպ, ըստ լավատեղյակ աղբյուրների, Ծառուկյանը կմնա ոչ միայն ՀԱՕԿ, այլեւ ԱԽ անդամ: Եվ, ի տարբերություն Դաշնակցության, որը հունիսի 20-ի ԱԺ նիստում կհայտարարի, որ ՀՅԴ-ն ընդդիմություն է, ԲՀԿ-ն նման հայտարարություն չի անի»,- գրել էր «Հրապարակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ