News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հունիսի 12-ին, 56 տարեկան հասակում, ծանր հիվանդությունից հետո մահացել է հայտնի վրացի «օրենքով գող» Թամազ Պիպիան, ով հայտնի է «Թամազ Սուխումսկի» անունով: Նախնական տվյալներով, քրեական գեներալի մահվան պատճառը երիկամի անբուժելի հիվանդությունն է եղել:

Ծնունդով Աբխազիայի Գալիի շրջանի Ծարչե գյուղից Թամազ Պիպիան առաջին անգամ դատապարտվել է իր հայրենիքում 1976 թվականին, գրում է «Փրայմ-Քրայմը»:

1990-ականների սկզբին պատերազմի մեջ հայտնված Աբխազիայից նա մեկնել է Մոսկվա, որտեղ արդեն տեղավորվել էին Սուխումիի կլանի բազմաթիվ ներկայացուցիչներ: 1993 թվականին Թամազը վթարի է ենթարկվել, որից հետո ընդմիշտ մնացել է հաշմանդամի սայլակի մեջ:

Վթարից հետո Պիպիան շարունակել է ակտիվորեն մասնակցել հանցաշխարհի անցուդարձին, անգամ մեկնել է արտասահման` մասնակցելու «գողական հավաքի»:

Աստիճանաբար անօրինական գործունեությունը մղվել է երկրորդ պլան եւ Թամազը դարձել է օրինապաշտ քաղաքացի: Որքան ավելի մեծ հաջողությունների էր հասնում Թամազը բիզնեսում, այնքան հեռանում էր իր նախկին «գողական» ընկերներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ