News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայկական կողմը պետք է բանակցությունների օրակարգում մտցնի Ադրբեջանի կողմից օկուպացված ղարաբաղյան տարածքների հարցը: Այդ մասին հայտարարվել է Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանի եւ հուշարձանագետ Սամվել կարապետյանի համատեղ ասուլիսում:

«Ադրբեջանական կողմը, քարոզչական մեքենան գործի դնելով, փորձում է ամեն կերպ Հայաստանին «ագրեսոր եւ օկուպանտ» ներկայացնել: Սակայն ադրբեջանցիները լռում են, որ հենց իրենք են օկուպացրել տարածքներ, օրինակ` Շահումյանը»,- հիշեցրել է Վարդան Դեւրիկյանը: Նրա խոսքով, հայկական կողմը պետք է փոխի մոտեցումներն ու սկսի խոսել կորսված տարածքների մասին:

«Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունները մինչ պատերազմն էլ հայաթափման քաղաքականություն են վարել: Ավելին, Ադրբեջանը առիթը բաց չի թողնում Երեւանի նկատմամբ հավակնություններ ներկայացնելու համար, թեեւ դրա համար նվազագույն հիմք չունի, Հայաստանի տարածքում չկա որեւէ ադրբեջանական մշակութային կամ պատմական հուշարձան»,-ասաց նա:

Սամվել Կարապետյանի խոսքով, Ադրբեջանի տարածքում հայկական հուշարձանների կործանումը լիովին «իրավաչափ» եւ սպասելի է: «Այդկերպ փորձում են վերացնել հայերի ներկայության հետքերը»,- նկատել է Կարապետյանը` նշելով, որ հայերի կառուցած այն օբյեկտները, որոնք գործնական նշանակություն ունեն, չեն ոչնչացվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ