News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հունիսի 12-ին, Հայաստանի ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարան են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ  Յուրի Խաչատուրովը, ՀՀ ՊՆ, ԶՈւ եւ ԶՈւ ԳՇ ղեկավարությունը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի նպատակը սեպտեմբերին ՀՀ տարածքում կայանալիք ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2012» համատեղ զորավարժության նախապատրաստական աշխատանքների կատարման ընթացքին ծանոթանալն է:

Զորավարժարանի տարածքում Սեյրան Օհանյանը ծանոթացել է ընթացող շինարարական աշխատանքներին, ուսումնական կետերի, զորավարժությանը մասնակցող ազգային ստորաբաժանումների տեղակայման վայրերի ու զորավարժության մտահղացումով նախատեսված տարածքների կահավորման վիճակին:

Զորավարժարանում անցկացված ՀՀ ՊՆ, ԶՈւ եւ ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի խորհրդակցության ընթացքում քննարկվել են զորավարժության նախապատրաստման հետ կապված խնդիրներ, տրվել են համապատասխան հրահանգներ եւ ցուցումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ