News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսի խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում գրել է, որ պատրաստվում է սեպտեմբերին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանում մոտ 50 օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել:

Ստորեւ ներկայացնում ենք Բագրատյանի գրառումը` կապված ԱԺ-ում բարձրացվելիք հարցերի հետ.

«Կփորձեմ հասցնել այդ հարցերը բարձրացնելու։ Վերնագրերը ձեւակերպել եմ այնպես, որպեսզի հասկանալի լինի ապագա օրենքի բովանդակությունը։ Սանախագիծ է։ Կարելի է անել լրացումներ։ Նկատի ունեմ հրատապ հարցեր, որոնք կուզեի տեսնել առաջիկա աշնանային նստաշրջանում:

Դրանց թվում են, մասնավորապես, ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը 72500 դրամ դարձնելու մասին, ԽՍՀՄ խնայբանկի ավանդների չփոխհատուցված մնացորդը պետական պարտք ձեւակերպելու եւ պարտատոմսեր բաժանելու մասին, 2009-2010 թթ գյուղացիների վարկային պարտքերի տոկոսների վճարումները պետական բյուջեից եւ առեւտրային բանկերի պահուստներից փոխհատուցելու մասին, Պրոգրեսիվ եկամտահարկի սանդղակի մասին, Փոքր եւ միջին բիզնեսի նկատմամբ պարզեցված հարկի կիրարկման եւ այդ հարկի ու հարկային համակարգի փոխկապակցվածության մասին, Ընդերքի օգտագործման քվոտաների մասին, Ընդերքի շահագործման ոլորտում օֆշորային ընկերությունների գործունեության արգելման մասին, ԱԱՀ մասին, Ակցիզային հարկի մասին, Գույքահարկի տարբերակման եւ խոշոր անշարժ գույքի բարձրացված հարկման մասին, Կապիտալի արտահանման հարկի մասին, Շքեղ մեքենաների, նկարների, գերթանկարժեք առարկաների, իրերի ու արվեստի գործերի, անձնական կամ մասնավոր օգտագործման փոքր ինքնաթիռների, ուղղաթիռների, լողացող միջոցների բարձրացված հարկման մասին, Կառավարությանը հարկային արտոնություններ տալուց զրկելու մասին, «Հայաստան» ներդրումային հիմնադրամ ստեղծելու եւ «Հայաստան» հիմնադրամի ու համահայկական բանկի գործունեությունը դադարեցնելու մասին, Հայկական պետական գրանտների մասին եւ այլ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք վերաբերում են Հայաստանում ազատ մրցակցության համար պայմաններ ստեղծելուն, կոռուպցիայի դեմ պայքարին եւ այ ոլորտների հրատապ հարցերին»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ