News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ հայ մարտիկները չեն զավթում, այլ պաշտպանում են հայրենիքը: Այդ մասին, այսօր` հունիսի 13-ին, հայտարարել է  արցախյան ազատամարտում զոհված հերոս Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդան) մայր Զարուհի Շամյանը:

«Ցավ եմ ապրում այդ մայրերի համար, քանի որ ես էլ եմ որդի կորցրել: Սակայն իմ որդին հերոս է դարձել: Եվ թող հայ մայրերը չասեն, ինչպես դա անում են ադրբեջանցի մայրերը, որ հայերը մեր թշնամիներն են: Իմ ժողովուրդը, մեր մայրերը պետք է երեխաներին ծառայության ուղարկեն հայրենիքը պաշտպանելու պատգամով: Փառք եւ պատիվ մեր լավագույն որդիներին, փառք եւ պատիվ մեր հզոր բանակին», -ասել է նա:

«Ադրբեջանցի մայրերը մեղավոր չեն: Նրանց քարոզում են, որ այդ հողերը նրանց են պատկանում, որ հայերը նրանց թշնամիներն են: Եթե նրանք իմանային պատմությունը, նրանք կասեին իրենց երեխաներին. ինչո՞ւ գնալ օտար հող եւ ոչնչացնել մարդկանց: Եվ հայ մայրերը ցավ են ապրում սպանված ադրբեջանցի զինվորների համար:  Ինչո՞ւ պետք է մեր հայրենիքում որեւէ մեկը զոհվի: Թող խաղաղությամբ ապրեն, թող չուզենան օտար հող գնալ եւ սպանել հայ զինվորներին», – ավելացրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ