News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ղազախստանի սահմանապահ ծառայության ղեկավար Նուրժան Միրզալիեւը հրաժարական է տվել սահմանային ուղեկալի ողբերգական դեպքի հետ կապված, որտեղ զոհվել էր 15 մարդ:

Ինչպես հայտնում է  INFOX.ru-ն, պաշտոններից զրկվել էին նաեւ  տարածաշրջանային կառավարման, Ուշարալսկյան սահմանապահ ջոկատի եւ սահմանապահ  հրամանատարության ղեկավարները:

Հիշեցնենք, որ մայիսի վերջին չին-ղազախական սահմանային ուղեկալում հայտնաբերվել էին 14 սահմանապահների եւ մեկ որսորդի այրված  դիակներ: Մի քանի օր անց ձերբակալվել էր 15-րդ սահմանապահը` Վլադիսլավ Չելախը: Ըստ հետաքննության` նա սպանել էր իր ծառայակիցներին եւ որսորդին, հետո այրել էր ուղեկալը: Սպանության պատճառ էին դարձել «ներքին հակասությունները եւ գիտակցության մթագնման անհասկանալի վիճակը»:

Չելախի մայրը լրատվամիջոցներին հայտնել էր, որ հանդիպման ժամանակ որդին իրեն ասել է, որ չի սպանել ծառայակիցներին:

Ղազախստանում շատերն են թերահավատորեն վերաբերվում պաշտոնական վարկածին, կարծելով, որ մեկ մարդը չէր կարող 15 զինվորականի հաղթել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ