News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է ՄԱԿ-ի ներկայացուցիչների հայտարարությունները, թե Սիրիայում քաղաքացիական պատերազմ է ընթանում Բաշար Ասադի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ:

Նշենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Էրվե Լադսուն հայտարարել էր, թե Սիրիայում կատարվողն արդեն կարելի է քաղաքացիական պատերազմ անվանել:

Սիրիայի իշխանությունները պնդում են, որ երկրում իրադարձություններ են զարգանում ահաբեկչության դեմ պայքարի պատճառով, այլ ոչ քաղաքացիական բախման: «Սիրիան քաղաքացիական պատերազմի թատերաբեմ չէ, պայքար է գնում ահաբեկչությունների, սպանությունների, մարդկանց առեւանգումների եւ պայթյունների դեմ»,- ասված է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Սիրիայի ԱԳՆ կարծիքով, ՄԱԿ-ի կողմից ներկայացվող դատողությունները պետք է լինեն ավելի «չեզոք, օբյեկտիվ եւ դիպուկ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ