News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայազգի գործարար Դեննի Թարքանյանը հաղթել է ԱՄՆ Կոնգրեսի` Նեւադա նահանգի ներկուսակցական նախնական ընտրություններում` փրայմերիզում: Հունիսի 12-ին դժվար հաղթանակ տարած հանրապետական Թարքանյանը նոյեմբերին մրցելու է Նեւադայի 4-րդ ընտրատարածքում դեմոկրատ Սթիվեն Հորսֆորդի հետ, գրում է «Las Vegas Sun»-ը:

Համընդհանուր ընտրոթյունները կարող են Թարքանյանի համար էլ ավելի դժվար ընթանալ, քանի որ ընտրատարածքն ավելի շատ աջակցում է դեմոկրատներին: Մի քանի հանրապետականներ այս տարածքում դուրս են եկել պայքարից` այն համարելով անհույս:

Ինչպես հաղորդում է «Asbarez» թերթը, Ամերիկայի ազգային հայկական կոմիտեն (ANCA) աջակցել է Թարքանյանին, որը չի մոռանում իր հայկական արմատները: Ընտրության դեպքում նա կդառնա հայկական կոնգրեսում լոբբիի գործուն ներկայացուցիչ` աշխատելով ANCA-ի հետ ամերիկահայերի համար կարեւոր հիմնախնդիրների ոլորտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ