News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) կոչ է արել դատապարտել Ադրբեջանում Ալիեւների կլանի` օրենքով ամրագրված  ցմահ անձեռնմխելիությունը, , ինչպես նաեւ պահանջել է ճանաչել Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախությունը:

Ինչպես նշվում է «Nouvelles d'Arménie» պարբերականի կայքում տեղադրված հայտարարությունում,  որ բոլորին էլ հայտնի է, թե ինչպես է Ալիեւների ընտանիքը ապօրինի կուտակել իր հարստությունը` սկսած 1993 թվականից:

Բլորին` թե կառավարություններին, թե հանրությանը, հայտնի է, որ Ալիեւների կլանը հարստացել է` չարաշահելով իր իշխանությունը եւ խաբելով իր իսկ ժողովրդին: Ամեն ոք` ընդդիմադիրը, անկախ լրագրողը, շարքային քաղաքացին, ով դատապարտում է կաշառակերությունն Ալիեւների համակարգում, հետապնդվում է իշխանությունների կողմից:

«Ինչո՞ւ ամերկացիներին ու եվրոպացիները, որոնք 2011 թ. այդքան ջերմ ընդունեցին բռնապետությունների անկումը Մերձավոր Արեւեքում, ոչինչ չեն ասում Ադրբեջանի բռնապետության մասին: Ադրբեջանը հանդիսանում է ԵԱՀԿ, Եվրոպայի խորհրդի եւ Եվրաիության հետ «Արեւելյան գործընկերության» անդամներից մեկը: Դրա համար մենք կոչ ենք անում եվրոպացիներին դատապարտել այդ  պետության իրավականդիմակահանդեսը` եթե ոչ Ադրբերանի հեռացման, ապա գոնե պատժամիջոցների կիրառման նրա դեմ` որպես երկրի, ում քաղաքականությունը վիրավորանք է եվրապական արժեքների նկատմամբ:

Պետք է հիշել որ Ալիեւների դինաստիայի ցմահ անձեռնմխելիությունը հաստատում է Լեռնային Ղարաբաղի հայերի ազատության իրավունքը պաշտպանելու անհրաժեշտությունը: Միթե կարելի է զրկել Ադրբեջանի կողմից ճնշված բնակչությանը կյանքի եւ արժանապատվության իրավունքից, սեփական հողի իրվունքից: Միակ որոշումը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է», - նշվում է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ