News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տնտեսական հարցերով նախկին խորհրդական, ներկայումս ընդդիմադիր Անդրեյ Իլլարիոնովը պատմել է Պուտինի եւ Անատոլի Սոբչակի ծանոթության ոչ պաշտոնական վարկածը, որ նրան փոխանցել է սպանված Գալինա Ստարավոյտովան:

Ստարավոյտովայի պատմածի համաձայն, 1990թ. գարնանը ինչ-որ միջոցառման ավարտին նրան է մոտեցել չհիշվող դեմքով մի երիտասարդ եւ ասել. «Հարգելի Գալինա Վասիլեւնա, ինձ շատ դուր է գալիս, թե ինչպես եք խոսում, եւ ինչ եք անում: Ես այնպես եմ ուզում Ձեզ օգնել: Ցավոք, առանձնահատուկ միջոցներ չունեմ, փոխարենն ունեմ մեքենա: Ես կարող եմ Ձեզ մոտ վարորդ աշխատել: Եւ ոչինչ պետք չէ ինձ վճարել»:

Ըստ Իլլարիոնովի, Ստարավոյտովան նրան մերժել է: Որոշ ժամանակ անց մեկ այլ միջոցառման ժամանակ Անատոլի Սոբչակին է մոտեցել նույն երիտասարդը եւ ասել գրեթե նույն տեքստը:

Սոբչակը փոխարենն առաջարկել է նրան դառնալ իր օգնականը: Անծանոթը խոստովանել է, որ նախկինում աշխատել է ՊԱԿ-ում, բայց այժմ չի աշխատում: «Դե բան չկա»,- ասել է Սոբչակը: Ինչպես գրում է Իլլարիոնովն իր «Անատոլի Սոբչակի մահացու սխալը» գրառման մեջ, այդ երիտասարդը Ռուսաստանի ապագա նախագահ Վլադիմիր Պուտինն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ