News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայ եկեղեցու, Մշակույթի նախարարության եւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միջեւ, հունիսի 8-ին, ստորագրվել է Սյունիքի մարզի Տաթեւի վանական համալիրի (IX դար) վերականգնման գործընթացում համագործակցելու մասին հուշագիր:

Հուշագրի համաձայն` Կողմերն առաջնորդվում են պատմամշակութային ժառանգության վերականգման, պահպանման, հետագայում սերունդներին փոխանցման, հոգեւոր եւ մշակութային կյանքի վերածննդի, ինչպես նաեւ պետական եւ մասնավոր հատվածների կողմից խնդրի օրակարգային հանրահռչակման հրամայականով:

Միեւնույն ժամանակ, նախատեսվող համագործակցությունը նպատակ ունի ապահովել զբոսաշրջության զարգացումն ու պատմամշակութային ժառանգության միջազգային ճանաչելիության խթանումը:

Ըստ այդմ` Հայ եկեղեցին, ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը անհրաժեշտ են համարել միավորել իրենց ուժերը` համատեղ աշխատանքներ ծավալելու վանական համալիրի վերականգնման եւ տարածքի բարեկարգման գործում:

Հուշագրի ներքո առաջարկվող համագործակցությունը կգործի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է Տաթեւի վանական համալիրի վերականգման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ