News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Միլանոյի» գործն, անցնելով բոլոր ատյաններով, մնում է առկախված: 2009-ին «Միլանո» հագուստի խանութն օտարվել էր սեփականատեր Հովհաննես Ղուկասյանից` «գերակա հանրային շահ» տխրահռչակ ձեւակերպմամբ: Անցյալ տարիների ընթացքում նա մի քանի դատական հայց է ներկայացրել, բայց ապարդյուն: Հերթական` չորրորդ հայցը ներկայացվել է արդեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ սեփականության օտարման մեթոդները չեն համապատասխանել «գերակա հանրային շահին»: Հիմա սա առավել քան ակնհայտ է: Բացատրությունները` քիչ ուշ: Առայժմ կրճատ ներկայացնենք գործի էությունը:

«Օլիմպ» ՍՊԸ-ին պատկանող խանութը փոխանցվել էր «Աբո Ֆ Մ Գ» ընկերությանը, որի սեփականատերը սփյուռքահայ Ավետիս Կարագուլյանն է, սակայն մինչ օրս ընկերությունը չի շահագործում մայրաքաղաքի կենտրոնում անապատացած տարածքը: Միթե այդպիսի բան կարելի է անել «հանրության շահերի» ձեւակերպման շղարշի տակ: Իսկական աբսուրդ:

«Միլանոյի» գործը Հայաստանի նոր իրողության վառ դրսեւորումն է. պետությունը ոչ միայն չի պաշտպանում սեփական շահերը, այլեւ չափազանց ընտրողաբար է պաշտպանում սեփակատիրոջ շահը: Որովհետեւ եթե խնդիրը միայն բիզնես-շահերը լինեին, ապա տրամաբանական կլիներ, եթե այս կամ այն բիզնեսմենն արդեն շահագործեր տվյալ տարածքը: Սակայն նման բան տեղի չի ունենում: Պետական անպատասխանատվության արդյունքում զրկվում ենք այս կամ այն ծառայությունից: Իսկ եթե տեղափոխենք այս ամենը անձերի մակարդակ, ապա կստացվի, որ գործատու Հովհաննես Ղուկասյանը զրկվել է շահույթից, բյուջեն` հարկերից, իր աշխատողները` աշխատավարձից եւ ընտանիքները պահելու հնարավորությունից, իսկ քաղաքը զրկվել է եւ շարունակվում է զրկվել իր ճարտարապետական կերպարից:

Ակնհայտ է, որ ողջ պատմության հիմքում ընկած է ոչ թե ամորֆ «պետական եւ հանրային շահը», այլ առանձին անանց «գռփելու» անհագ ցանկությունը: Նույնիսկ եթե ձեռք բերված կապիտալը չի ստացվում կառավարել: Աշխատում է ավարառուի սկզբունքը` օր առաջ ասպատակել այն, ինչ կարելի է շահագործել վաղը: Ավարը չի կորի:

Իսկ հիմա ամենագլխավորը` այն, ինչ հիմք է տալիս մերժել «գերակա հանրային շահի» ձեւակերպումը: Այս ողջ տարիները գործարարը մի պահ չէր կասկածում, որ պետութունն իրոք կարիքն ունի իր` Աբովյանի փողոցում գտնվող հողատարածքի: Չէ՞ որ սեփականությունը միայն այն դեպքում կարող է օտարվել, եթե պետության շահը գերակայում է անհատի շահին: «Հասարակության եւ պետական կարիքների համար սեփականության օտարման մսաին» ՀՀ օրենքի 16 հոդվածում գված է, որ եթե օտարման պահից 2 տարի հետո նոր սեփականատերը չի սկսում իր ծրագիը, ապա նա կորցնում է իր իրավուքները եւ սեփականությունը վերադառնում է սկզբնական սեփականատիրոջը: Անցել է 4 տարի: Եվ չնայած նրան, որ  պետական կարիքների պատրանքը վաղուց հօդս է ցնդել, Ղուկասյանին մնում է ապավինել միայն եվրոպական արդարադատությանը:

Լուսինե Միկոյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ